ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Կապիտան Սանամյանը ողջ և առողջ է

Կապիտան Սանամյանը ողջ և առողջ է
14.10.2020 | 22:28

Ադրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Ռուբեն Սանամյանը, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։ «Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, որ ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Շուշան Ստեփանյանը։

Դիտվել է՝ 2181

Մեկնաբանություններ